Ադրբեջանը սկսեց

Ղազախստանի արևմտյան Մանգիստաու շրջանում մեկնարկել են «Birlestik-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ, հայտնում է ТАСС-ը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական զորավարժություններ կանցկացվեն Օյմաշ զորավարժարանում, ինչպես նաև Թոքմակ հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում։

«Հուլիսի 8-17-ը ռազմական ստորաբաժանումները կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտությունը տեղայնացնելու համատեղ գործողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժություններին կներգրավվի մոտ 4 հազար զինվորական և մինչև 700 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։

«Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի ավիացիայի անձնակազմի, ռազմանավերի և նավակների, հրետանու անձնակազմի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ»,- պարզաբանել են վարչությունում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*