Կենտրոնում կարմիրբերետավորները բռնի ուժով փորձել են ցրել ԱԺԲ-ի՝ վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։ Այս մասին գրում է 24news.am–ը:
Բևեռը հայտարարություն է տարածել․ «Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկել էր Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը: Հանրահավաքին հաջորդել է երթը, որի ընթացքում էլ ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել տասնյակ մասնակիցների:
Отправить ответ