Մասնագետների կարծիքով Հայաստանում կրթությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն այդ մակարդակը բարձրացնելու հնարավորություններ կան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է ՀՀ-ում կրթության ոչ որակյալ լինելուն։ Նա հայտնեց, որ մեր երկրում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը ասել է․ «Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հնչում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթությամբ, երբեմն՝ երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Ըստ այդմ, կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»։
Ըստ այդ բարեփոխումների՝ պետք է ստեղծվի ակադեմիական քաղաք։ 2016-ից սկսած՝ կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել։ Ըստ ռազմավարական ծրագրի՝ նախատեսվում է մեր երկրում որպես երրորդ օտար լեզուներ դասավանդել տարածաշրջանային լեզուները, ինչպիսիք են՝ ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն և պարսկերեն։
Անդրեասյանը նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում որակական փոփոխությունների կարիք ունենք։
«Այս ուղղությամբ շատ անելիք ունենք, ու առաջիկայում կտեսնենք քայլերը»,- հայտնեց նա։
Отправить ответ