Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+6+8, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+12,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +15+20,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+10+12, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14։
Отправить ответ