Երասխում երեկվանից վիճակն արտակարգ է . նախնական տվյալներով կա 1 զոհված երեխա

խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրի Րաֆֆու փողոցի տներից մեկում կուտակված անասնակեր է այրվում, և կան կասկածներ, որ վառվող խոտի մեջ երեխա կա։

Հրշեջները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները ոչ միայն պայքարում էին կրակի տարածման դեմ, այլ նաև որոնողական աշխատանքներ էին կատարում՝ երեխային հայտնաբերելու համար։

Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում երեխային հայտնաբերում են հարևան խոտի դեզի մեջ։

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2000 հակ անասնակեր խոտ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*