ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ… Երեկոյան դիպուկահարը խփել է զինվորին.. հրաման է եղել չպատասխանել
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը խոսել է գերիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին, որը նա հնչեցրել էր վերջին ասուլիսի ժամանակ․ «Խոսում է գերիներից, ասում է՝ բան է պայմանավորվել, առաջին քայլը արել է։ Երբ ես նախարար էի, ինքն անընդհատ պայմանավորվում էր։ Ինձ զանգում, ասում էին, թե պայմանավորվել են ու սահմանին կրակոցներ չեն լինելու, երեկոյան դիպուկահարը խփում էր մեր զինվորին, հետևից հրաման էի ստանում՝ պատասխան չտալ։ Ինքը վախկոտ անձնավորություն է, տպավորություն է ստեղծում, թե իր հետ բանակցում են, ո՛չ, չեն բանակցում, իրեն ուղղակի ասում են` սենց պիտի անես»,- ասել է Ա․ Կարապետյանը։
Отправить ответ