ԼՈՒՐԵՐ.com-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ձերբակալել են «Մարտական եղբայրության» տղաներին, որոնք գնացել էին Տավուշ՝ բնակիչներին սատարելու։ Ձերբակալվածների անունները դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ ավելի վաղ «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանը ֆեյսբուքան իր էջում հայտնել էր, որ իր մեքենան կանգնեցրել են և ստուգում են՝ նշելով, որ հավանաբար իրեն էլ կտանեն բաժին։
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնից էլ տեղեկացնում են, որ կարմիր բերետավորները ժամանել են Տավուշ: Ըստ տեղում շրջանառվող լուրերի` մեկ խումբ գտնվում է Նոյեմբերյանում, ևս մեկ խումբ Իջևանում:
Отправить ответ