Ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը հայտնել է Բլագոդատնոեի ազատագրման մասին, որը գտնվում է Դոնեցկի մարզում։
Օլեքս Դովբուշի անվան 68-րդ բրիգադից տեղեկացրել են, որ ազատագրման գործողության ընթացքում «մեզ հաջողվել է գերել ռուս զինվորականներին»։
Բրիգադը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորականները մտնում խարխուլ շենք և դրա վրա դնում Ուկրաինայի դրոշը:
Բլագոդատնոյեն գտնվում է Վելիկա Նովոսելկա բնակավայրի մոտ, որտեղ, ըստ ռուսական և ուկրաինական աղբյուրների, շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գրոհը։
Այս տարածքը գտնվում է Դոնեցկի և Զապորոժիեի շրջանների սահմանի մոտ:
Отправить ответ