ՇՏԱՊ… Մասշտաբային զորահավաք է սկսվում… հայտնի են օրերը
Հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծը ներկայացրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ըավագ ենթասպայական կազմի, 370-ը
սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով․
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով․
3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.
ա. 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1108 քաղաքացի, որոնցից 1021-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ըավագ ենթասպայական կազմի, 67-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2024 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 287 քաղաքացի, որոնցից 259-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 9-ըավագ ենթասպայական կազմի, 19-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2024 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 586 քաղաքացի, որոնցից 522-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ըավագ ենթասպայական կազմի, 44-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2024 թվականի հուլիսի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 522 քաղաքացի, որոնցից 474-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ըավագ ենթասպայական կազմի, 37-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2024 թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 898 քաղաքացի, որոնցից 817-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ըավագ ենթասպայական կազմի, 62-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2024 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 395 քաղաքացի, որոնցից 366-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ըավագ ենթասպայական կազմի, 26-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
է. 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ըավագ ենթասպայական կազմի, 30-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
ը. 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ըավագ ենթասպայական կազմի, 30-ը
սպայական կազմի պահեստազորայիններ,
թ. 2024 թվականի օգոստոսի 6-30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 725 քաղաքացի, որոնցից 648-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 22-ըավագ ենթասպայական կազմի, 55-ը
սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշման համաձայն 2024 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Отправить ответ