ՀՐԱՏԱՊ… Գիշերը Դիվերսիա է եղել

ՀՐԱՏԱՊ… Դիվերսիա է եղելՀՐԱՏԱՊ… Դիվերսիա է եղելՀՐԱՏԱՊ… Դիվերսիա է եղել

Հունվարի 19-ին լրացավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի ողբերգական հրդեհի մեկ տարին:

Սահմռկեցուցիչ դեպքից մեկ տարի անց որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից անմիջապես հետո Կառավարության նիստի ընթացքում խոսելով դեպքի մասին, որոշ մանրամասներ ներկայացրեց, պնդելով, որ անզգուշության հետևանքով է դեպքը տեղի ունեցել:

Փաշինյանն անգամ մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է սպան վառարանը վառել` բենզին լցնելով, ասես ինքը դեպքի վայրում էր եղել հրդեհի օրը, ինչն, իհարկե, կասկածներ հարուցեց եւ դեպքը կոծկելու տպավորություն թողեց:

Դեպքից ուղիղ մեկ տարի անց էլ դեռ համոզիչ եւ մանրակրկիտ պարզված չէ, թե ինչ է տեղի ունեցել, որովհետեւ բազում հակասություններ կան հատուկենտ ականատեսների պատմածների մեջ: Իսկ թե ի՞նչ փուլում է գտնվում դատաքննությունը, ովքեր են մեղավորներըայս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկի Արտյոմ Գրիգորյանի հետ, ով ուշադիր հետեւում է դատաքննությանը:

— Մեկ տարի է անցել ողբերգությունից, ի՞նչ պատկեր ունենք մեկ տարի անց: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության:

— Տեղից չի շարժվում գործը, ես դա բացատրում եմ նրանով, որ ճիշտը գիտեն և թաքցնում են: Դա արդեն ողջ հայ ազգին է պարզ: Լավ էլ գիտեն իրականությունը, բայց ոչ մի ձևով չեն ուզում բացահայտեն:

— Իսկ ո՞րն է ճիշտը:

— Դիվերսիան: Նիկոլ Փաշինյանը, որ ասացբենզինով են վառել վառարանը ու նման դեպք է եղել, նախ պետք է հստակ բացատրություն տա մեզ, թե ինչի համար է նման բան պնդել: Հարցաքննվողներից մեկը, ով Եղիշե Հակոբյանի հետ է եղել դեպքի օրը, նույն վայրում, ասել է, որ «կանեստրներով» բենզին չի տեսել Հակոբյանի մոտ: Ու առհասարակ այդ տարածքում չի եղել ոչ մի բենզին: Էլ դրանից ավել ի՞նչ ասեն, որ պարզ լինի, անգամ վկան է ասում, որ ոչ մի կաթիլ բենզին չի եղել: Վա՞տ են այդքան հասկանումես չեմ հասկանում: Երեխեքին թուրքը եկել սպանել է, դա 100 տոկոսով: Մի վարկած էլ ունենք, ներսից են արել նման բան: Դիվերսիա է եղել, 100 տոկոսով: Մենք ոչ մի կասկած չունենք, մեզ համար դա ապացուցված իրողություն է: Անգամ պարզել ենք, թե որ ժամին է դեպքը եղել, քանի րոպեում: Այդ ամենը եղել է 9 րոպեի ընթացքում: 12:33 րոպեին տղերքից մեկը խոսել է ծնողի հետ, անց 42 րոպեին տագնապ են հայտարարել: Հետո էլ ասում են գիշերը մեկից հետո է եղել: Ոչ, անգամ ժամն են թաքցնում: Զորանոցից լիքը ասկոլկա ենք գտել: Այնպես որ՝ մեզ համար ամեն ինչ պարզ է: Ջրի գնացած երեխեքն էլ են թաքցնում մեզնից մի բան, նրանց էլ վախեցրել են: Ես կասկածում եմ, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորականի մատ է խառը այս ամենին: Եղիշե Հակոբյանին մեջտեղ են գցել, որ ճիշտը չիմանանք: Սաղ ապացույցները կան, ուղղակի սենց են անում, ես անգամ դատավորին էլ չեմ վստահում:

— Իսկ փաստաբան Նորիկ Նորիկյանից գո՞հ եք: Ասում են` իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:

— Փաստաբանից գոհ եմ: Այս իշխանությունները չէին պատկերացնում, որ մենք` ծնողներով էսքան համախմբված կլինեինք ու կպայքարեինք: Մինչև վերջ գնալու ենք, եթե Հայաստանում գործը չբացահայտվի, գնալու ենք ՄԻԵԴ: Հնարավոր է դատավորին էլ փոխեն, ինչպես քննիչի դեպքում էին արել ու ավելի խառնեն իրար: Նորիկյանից շատ գոհ ենք, լրիվ նա է բացահայտում, չհավատաք, որ նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Մենք բոլորով գնացինք Փաշինյանի մոտ, բացի Նորիկյանից, բոլորիս ընդունեցին, որովհետև նա փաստարկված է խոսում, նրանից վախեցան: Նորիկյանն ասում է, եթե մի գրամ անգամ ինձ կասկածում եք, ես կարող եմ գործից հրաժարվել: Նա ամեն բան անշահախնդիր է անում:

— Իսկ իշխանություններն ինչո՞ւ են շահագրգռված թաքցնել դիվերսիայի փաստը:

— Ազատ գյուղում 10-15 տնտեսություն է մնացել: Եթե իրականությունն ասեն, վիճակն ավելի կվատանա, կամ էլ թուրքի հետ համաձայնեցված են արել:

— Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

— Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են…

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*