ԲԺԻՇՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ… Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

«Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։

Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազնդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*