Ժամը 08:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի
նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Կարապետյան փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Կարապետյան փողոցի սեփական տներից մեկի բնակիչներ 33-ամյա Հայկ Ավագյանը, 55-ամյա Ջուլիետա Հակոբջանյանը, 33-ամյա Ինգա Ստեփանյանը, 31-ամյա Ռիմա Մարտիրոսյանը և 24-ամյա Նազենի Ավագյանը:
Նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 11-ամյա Դավիթ Ա.-ին, 6-ամյա Արիաննա Ա.-ին, 4-ամյա Լեո Ա.-ին և 7-ամյա Ջուլի Ա.-ին:
Նշված հասցե են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները և պարզվել է, որ պատճառը եղել է ապօրինի միացված գազասարքը, որը տեղադրված է եղել կիսանկուղային հարկում, որի արտանետած ծխագազի հետևանքով տան անդամները թունավորվել են:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Отправить ответ