Խոշոր վթար. կա 5 զոհ

ՌԴ Վլադիմիրի մարզի Ալեքսանդրովսկի շրջանում վթարի հետևանքով հինգ մարդ է մահացել. այդ մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։

«Ժամը 19:30-ի սահմաններում Վլադիմիրի մարզի Ալեքսանդրովսկի շրջանի Մոսկվա-Յարոսլավլ-Վոլոգդա-Արխանգելսկ ավտոճանապարհի 48-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կան զոհեր, նախնական տեղեկություններով՝ մարդատար ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ճանապարհին՝ ծանր բեռնատարին: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 5 անձինք մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհերի ինքնությունը պարզվում է։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատում են Պետավտոտեսչության աշխատակիցները և քննչական խումբը»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*