Հանրապետության տարածքում`մարտի 24-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի
մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +3+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,
Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10,
Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+11,
Արարատում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+4+6, ցերեկը՝ +10+12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+8։
Отправить ответ