Սարսափելի իրավիճակ Երևանում… ինչ է կատարվում այս պահին

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ

միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ:

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։

Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր’ ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*