ՄԵԶ ՄԻԱՅՆ ՍԱ Է ՊԱԿԱՍՈՒՄ… Խոշոր պայթյուն Սյունիքում… կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել «Սիսիան» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, կրծքավանդակի առաջային պատի, որովայնի առաջային պատի, վերին վերջույթների պայթյունային-բեկորային վնասումներ, ձախ դաստակի ջնջխված արյունահոսող վերք, 5-րդ մատի անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի 14-ամյա բնակիչ է։ Նա գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ կասկածելի իրի պայթյունից վնասվածքներ է ստացել։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*