Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն ասաց,որ սահմանազատման, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ բերքաբերցիները տարբեր կարծիքներ, սպասումներ ունեն, մի մասը լավատես է, մյուս մասը՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը.
«Ղզըլ Հաջիլի նախկինում ադրբեջանական գյուղի տարածքը գտնվում է 1976-1980թվականներին կառուցված Ջողազի ջրամբարի աջ ափին, ջրամբարից ներքև։
Այդ գյուղի հարակից տարածքը 4 գյուղերի տարածքներից է, որոնք Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանձել Ադրբեջանին; Բերքաբերի վարչական ղեկավարը հայտնեց, որ այդ տարածքում ականազերծան, սահմանազատման գործընթացի արդյունքում ճշտվել են այն կետերը,որտեղ պետք է տեղադրվեն սահմանային սյուները։
Տ․ Հարությունյանն ասաց,որ սահմանազատման գործընթացի շրջանակներում հայկական զինուժը մեկ դիրքից հետ է նահանջելու, նմանապես ադրբեջանական զինուժն է այժմ մեկ դիրք առաջ գտնվում, այդտեղից պետք է ետ գնա, նահանջի։
Սահմանի այդ հատվածը, երկու կողմից սահմանապահ զինծառայողներն են հսկելու; ՛ Տիգրան Հարությունյանին հարցրի, թե ինչպես է լուծվելու Բերքաբերին պատկանող 850 հեկտար հողերը խնդիրը;
Այդ հողերը գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։Վարչական ղեկավարն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ այդ հողերի հարցը քննարկվելու է բանակցությունների հաջորդ փուլում։
Վարչական ղեկավարն ասաց, որ բերքաբերցիները չեն հրաժարվում իրենց այդ հողերից, ցանկանում են դրանք վերադարձնել»։
Отправить ответ