ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Տավուշից դուրս են բերվում Զինված ուժերը

Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ Ոսկեպարում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հավաքել են բոլոր ներկաների բջջային հեռախոսները և հատուկ զգուշացրել, որ խոսակցությունը համագյուղացիները գաղտնի պահեն:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն այս անգամ ոսկեպարցիների հետ անհամեմատ ավելի սիրալիր տոնով է խոսել և նշել, որ այս պահին չորս գյուղերը հանձնելու հարց չի քննարկվում, սակայն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել, ինչին ներկաները դեմ են արտահայտվել:

Փաշինյանը նշել է, որ Ալիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*