Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 16-17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք ։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու`7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնեու կամ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու ինքնավնասման՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, ահաբեկչության, թմրանյութի իրացման, անձնական կյանքի մասին գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս գույքին տիրանալու, պետական սահմանն ապօրինի հատելու, դեղամիջոցների ապօրինի շրջանառության և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Отправить ответ