ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտարարել է Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի հյուսիսում «զինյալների» հարձակման հետեւանքով վեց թուրք զինվոր է սպանվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի «ահաբեկչական կազմակերպությունների» ներկայությունը Սիրիայի հյուսիսում և Իրաքում։

«Անսպասելի օդային գործողություններ են իրականացվում բացահայտված թիրախների դեմ»,- ասվում է X-ի սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*