ԱՐՏԱՀԵՐԹ… 5 ադբեջանցի է ձերբակալվել, նրանք ահաբեկչություն էին ծրագրում

ԱՐՏԱՀԵՐԹ… 5 ադբեջանցի է ձերբակալվել, նրանք ահաբեկչություն էին ծրագրում

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել Ադրբեջանի 5 քաղաքացու բռնելու մասին, որոնք տրանսազգային հանցավոր խմբավորման անդամ են։

Հատուկ ծառայության տվյալներով՝ նրանք ծրագրում էին մահափորձ կատարել հանրապետության ղեկավարության դեմ:

Փաստաթղթում նշվել է, որ բռնվել են Ալիեւ Վ.Մ.-ն, Բահղիրով Ս.Ա.-ն, Ասղարով Մ.Օ.-ն, Բեհբուդրով Մ.Ս.-ն եւ Մամեդով Զ.Ի.-ն։ Ղրղըզ իրավապահների տվյալներով՝ ձերբակալված Ասղարովը, որը քրեական աշխարհում այսպես կոչված «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի, Ղրղզստան է ժամանել երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով՝ կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պետության իրականացրած ակտիվ պայքարի քաղաքականության պատճառով։

Ներկայումս իրականացվում են քննչական միջոցառումներ ՝ նրանց օրենսդրության համաձայն պատասխանատվության ենթարկելու համար:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*