«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են․
«Ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը:
Ընդամենը կես ժամում ծաղկած այգիներն ու հասունացող բերքը հողին են հավասարվել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից:
Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր, հաճախ միակ եկամտի աղբյուրն է:
Բնակիչներից շատերը վարկեր էին վերցրել ցանքատարածությունները մշակելու համար, սակայն կարկուտն ամբողջությամբ հողին է հավասարեցրել մշակաբույսերն ու պտղատու այգիները` հսկայական վնաս պատճառել գյուղացիական տնտեսություններին, որոնք ստիպված են դիմակայել ծանր ֆինանսական խնդիրներին:
Համայնքը վնասները քարտեզագրում է»։
Отправить ответ