Սարսափելի դեպք.. Կա զոհ. Դպրոցի մոտ ավոտբուսը…

Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել,

որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հակոբյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավոորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դրաստամատ Սամվելյանն ու Սուսաննա Մեջլումյանը:Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել և ստեղծվել էր արհեստական խցանում:Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին ու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքեն տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:  Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Շոգոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Ժամանել է նաև փորձաքրեագետը:Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/06/05/1262985

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*