Անցած գիշեր Ղրիմում պայթյուններ են որոտացել Ջանկոյ քաղաքում՝ ռազմական օդանավակայանի մոտ, հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։
Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել նախքան օդային հարձակման նախազգուշացումը։ Հաղորդվում է նաև, որ օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, պատճառը հայտնի չէ։ Ջանկոյ-Թեոդոսիա մայրուղու Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար և կազմակերպվել է շրջանցում, հաղորդում է Ղրիմի տրանսպորտի նախարարությունը։ Մոտ մեկ ժամ անց երթեւեկությունը վերականգնվել է։
Ջանկոյում կա ակտիվ ռուսական ռազմական օդանավակայան։ Այնտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի 4-րդ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարության 27-րդ խառը ավիացիոն դիվիզիայի 39-րդ ուղղաթիռային գունդը։
Отправить ответ