Օրեր առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով ունեցել է «ռեկտալ արյունահոսություն» ախտորոշում: Նշված կենտրոնից ահազանգել են երեխայի բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանություն, որտեղից հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայողներին երեխայի 39-ամյա հայրը հայտնել է, որ իր 7-ամյա աղջիկը ունեցել է փորկապություն և զուգարանում կարիքները հոգալու ժամանակ ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի փաստով ոստիկանության Գեղարքունիքի մարզային
վարչության և տարածքային ոստիկանության բաժնում սկսվում է հետաքննություն ու այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացել, որ երեխան նշված մարմնական վնասվածքը ստացել է իր հոր կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հետևանքով: Ոստիկանները հայտնաբերել են երեխայի հորը և նման արարք կատարելու կասկածանքով բերման են ենթարկել երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ նա խոստովանել է արարքը, ինչից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Отправить ответ