Հանրապետության տարածքում` ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին
շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+15,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,
Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +10+15,
Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,
Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10։
Отправить ответ