Մոսկվայում պայթյունի սպառնալիքով տարհանում է սկսվել այն հիվանդանոցում, որտեղ պառկած են Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժածները: Նշվում է, որ 700 մարդ է տարհանվել:
Հնարավոր պայթյունի մասին նամակ է ստացել Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնը: Նամակում նշված է եղել, որ 40 րոպեից գործի կդրվեն ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքերը:
Այժմ բոլորին դուրս են բերել շենքից, հարկերը զննում են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Отправить ответ