Օրեր առաջ Սպիտակ քաղաքում զոհված ԱԻՆ փրկարար Կարեն Խառատյանը 38 տարեկան էր, կոչումով՝ կապիտան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել աղբավայրի մերձակա տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
«Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ԱԻՆ աշխատակիցը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որից հետո տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Մի քանի օր հետո ստացված այրվածքներից մահացել է»,-ասաց Կոստանյանը:
Отправить ответ