ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Տավուշից. Հրդեհ է բռնկվել Տավուշի զորամասի…

Այսօր արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանն ու Արկադի Ներսիսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն:

Պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*