ՀՐԱՏԱՊ… Արդեն քանի ժամ է կրակոցներ են հնչում Վայոց Ձորում.. ինչ է կատարվում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ոստիկաները տեղում պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:

Ոստիկանները Ս.Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջև տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով: Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս․ Բաբայանի և նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*