ՇՏԱՊ ԼՈՒՐ. 14 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում և Կազանում բոտուլիզմի նշաններով մարդիկ են հոսպիտալացվել։

«Նիժնի Նովգորոդի մարզի բուժհաստատություններում բոտուլիզմի նշաններով հոսպիտալացվել է 14 մարդ (այդ թվում ՝ մեկ երեխա)։ Նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները», — հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի առողջապահության նախարարությունից։

Կազանում բոտուլիզմի նշաններ ունեցող մարդկանց թիվը հասել է 8-ի։

Քննչական կոմիտեի մարզային վարչություններում հարուցվել են քրեական գործեր։

Նշենք, որ բոտուլիզմի առաջին դեպքերը գրանցվել են Մոսկվայում հունիսի 14-ին: Մայրաքաղաքում ավելի քան 120 մարդ դիմել է (բժշկական օգնության՝ բոտուլիզմի կասկածանքով։ Նրանցից 30 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բոտուլիզմի կասկածով ևս չորսը հոսպիտալացվել են Նիժնի Նովգորոդում։ Բոլոր տուժածները գնել են պատրաստի սնունդ։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*