Պայթյուն հանգեցնում է խիստ տաքացած և շատ բարձր ճնշում ունեցող գազի (պլազմայի) առաջացման, որն ընդարձակվելիս քայքայիչ մեխանիկական ազդեցություն է գործում շրջապատող միջավայրի վրա՝ շարժման մեջ դնելով այն։
Պայթյունի առաջացրած այդ շարժումը, որի դեպքում տեղի է ունենում միջավայրի ճնշման, խտության և ջերմաստիճանի կտրուկ աճ, կոչվում է պայթյունային ալիք։ Վերջինիս մեխանիկական ազդեցությունը թուլանում է պայթյունի վայրից հեռանալիս։
Отправить ответ